Զանգահարեք մեզ +374 91 491990

Միավորյալ ուժեր

Համատեղ ձեռնարկություն Cummins

009թ․-ի հունիսի 9-ին Foton և Cummins Engine Co ընկերությունների միջև ստորագրվեղ համաձայնագիր համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին։ Ըստ ձեռք բերված պայմանավորվածության պետք է կառուցվեր գործարան, որը կունենար տարեկան 400,000 շարժիչ արտադրելու արտադրական հզորություն։Գործարանի կառուցման համար կատարվեց 2,7 մլրդ յոան ներդրում։ Ներկայումս սա Չինաստանի ամենամեծ գործարաններից մեկն է, որը արտադրում է շարժիչներ փոքր բեռնատարների համար։ Ֆոտոնի թեթև կոմերցիոն մեքենաները ևս համալրվելու են աշխարհում ամենաբարձր արտադրողունակություն ունեցող և էկոլոգիապես մաքուր շարժիչներով։ Հենվելով նորարար տեխնոլոգիաների վրա, առաջիկայում Պեկինում կարտադրվի տարեկան 100 մլն միավոր շարժիչ։

2010թ․-ի հունիսին Foton Cummins ընկերությունը սկսեց 4-րդ սերնդի շարժիչների արտադրությունը։ Ֆոտոնը սկսեց արտադրությունը համաշխարհային շուկայի համար հասնելով Euro 4 չափանիշին, արտանետումների ծավալով։

2014թ․-ի ապրիլին Foton Cummins ընկերությունը սկսեց խորացված ուսւմնասիրություններ իրականացնել ծանր բեռնատարների արտանետումները ևս կրճատելու և հասցնելու Euro Ⅵ ISG չափանիշին համապատասխան։

Համատեղ ձեռնարկություն Daimler

2009թ․-ի հունվարին Foton և Daimler ընկերությունները ստորագրեցին բ համագործակցության համաձայնագիր, որը 2009թ․-ի հուլիսին վերածվեց 6,35 մլրդ յուան արժողությամբ համատեղ ձեռնարկության ստեղծման։ կողմերը ներդրումները կատարեցին հավասարաչափ չափաբաժնով 50% / 50%. Սույն համաձայնագիրը նշանակալի խթան հանդիսացավ Ֆոտոնի ծանր բեռնատարների արտադրության ծավալների աճին։ Սկսվեց Foton Auman միջին և ծանր բեռնատարների, ինչպես նաև Daimler-ի լիցենզավորված 490 ձ/ու Euro V Mercedes-Benz OM457 արտադրությունը։

Հետագայում նախատեսվում է ստեղծել համատեղ ձեռնարկություններ Ռուսաստանում, հվ․Ասիայում,կենտ․ և հվ․Ամերիկայում։

Համագործակցություն

Ֆոտոն ըներությունը համագործակցում է մի շարք արտասահմանյան ընկերությունների հետ, խոշոր և բարձր տեխնոլոգիական նախագծերի շրջանակններում, ինչպիսիք են Lotus, Bosch, AVL, Eaton, Visteo, Motorola և այլն։ Պեկինը համարվում է տնտեսական կենտրոն մի շարք ոլորտներում, մասնավորապես ՝ գլոբալ համագործակցության, կարևորագույն որոշումների ընդունման, ուսումնասիրությունների և փորձարկումների, արտադրության, մարկետինգի կառավարման և այլն։