Զանգահարեք մեզ +374 91 491990

Ֆոտոնի մասին

Beiqi Foton Motor Co. Ltd. (այսուհետ Foton ) ընկերությունը հիմնադրվել է 1996 թ․-ի օգոստոսի 28-ին Պեկինում։Ներկայումս բիզնես ոլորտում ներկայացնում է կոմերցիոն մեքենաների մի ողջ շարք, այդ թվում միջին և ծանր բեռնատարներ, թեթև բեռնատարներ, միկրոավտոբուսներ,պիկապ ամենագնացներ և մեծ ավտոբուսներ, որոնց արտադրության և վաճառքի գումարային ծավալը մոտենում է 6,000,000-ի։ Ֆոտոնը ունի 20 գործարաններ, որոնք արտադրում են մեքենաներ և շարժիչներ, տարեկան ավելի քան 1,000,000 միավոր արտադրական հզորությամբ։ Հիմնադրվել են Ֆոտոնի ներկայացուցչությունները Հնդկաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում։ Զարգացվում են էներգիայի խնայման և նոր էներգիայի աղբյուրներ ստեղծելու տեխնոլոգիաները։ Ընկերությունը իրականացնում է էներգախնայող և էկոլոգիապես մաքուր ապրանքների ստեղծման ծրագիր։ Ֆոտոն ընկերությունը դարձել է Չինաստանի խոշորագույն ավտոարտադրողներից մեկը, իր արտադրանքի և վաճառքների ծավալներով, որը արտադրում է տրանսպորտային միջոցներ օգտագործոլով նոր էներգիայի աղբյուրներ։ Ընկերությունը արտերկրում սկսել է գործունեություն ծավալել 2002թ․-ից։ 2010թ․-ին արդեն վաճառքների ծավալը համաշխահային շուկաներում կազմում էր ավելի քան 31,800 միավոր տեխնիկա։ Ֆոտոնը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը Չինաստանում ,որպես չինական տրանսպորտային միջոցների արտահանող և 2-րդ հորիզոնականը իբրև չինական կոմերցիոն տրանսպորտային միջոցների արտահանող։ Չինական այլ ընկերությունների համեմատությամբ Ֆոտոնը ունի ամենաբազմաճյուղ ցանցը վաճառքի և սպասարկման կետերի քանակով, որոնք առկա են 120 երկրներում։ Բազմաթիվ երկրներում հիմնադրվել են գործարաններ, այդ թվում Ինդոնեզիայում, Վիետնամում, Ռուսաստանում, Մեքսիկայում, Պակիստանում, Թուրքիայում, Իրանում և այլն։ Առաջիկայում կբացվեն գործարաններ Եգիպտոսում, Թայլանդում, Թայվանում, Կոլումբիայում, Քենիայում, Բրազիլիայում և Մալազիայում։

2020թ․ին նախատեսվում է բարձրացնել մեքենաների վաճառքը մինչև 3,000,000 միավորի, որից ակնկալվող շահույթը կարող է գերազանցել 330,000,000,000 յուանը։